25 Feb
25Feb



                   Սբ. Աստվածածին եկեղեցի



Սուրբ  Մայր Աստվածածին Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք:Նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են


  • Հիսուսի տաճարին հանձնելը

  • Եգիպտոս փախչելը

  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը

  • խաչը տանելը

  • Հիսուսի մահը խաչին

  • Հիսուսի մարմնի ստանալը

  • Հիսուսի գերեզման դնելը


Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ  Աստվածածնի նկարը։ Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի   Սբ. Աստվածածին եկեղեցուց և Սուրբ Նշան եկեղեցուց ։Եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից և Գյումրվա երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում են միմյանց։Յոթ Վերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մուտքի դիմաց։ Ունի երեք աղոթասրահ, որոնք կից են հյուսիսային և արևմտյան պատերին։ Եկեղեցին ունի մի գլխավոր և 3 լրացուցիչ գմբեթներ։ Լրացուցիչ գմբեթներն ավելի փոքր չափերի են։Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա: Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Սուրենյանցը:

https://www.google.am/url?sa=i&url=http%3A%2F%2Fhelpme.am%2Fam%2Fplace%2Fdetail%2F2167-reviews-attractions-yerevan-st-astvatsatsin-or-yot-verq-seven-wounds-church&psig=AOvVaw3Heo411wB1_NWQGWXrOEF4&ust=1582529899675000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCMjF9ruV5-cCFQAAAAAdAAAAABAJ

 

 

https://www.google.com/url?sa=i&url=https%3A%2F%2Fhy.wikipedia.org%2Fwiki%2F%25D5%258D%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D5%25A2_%25D5%2585%25D5%25B8%25D5%25A9_%25D5%258E%25D5%25A5%25D6%2580%25D6%2584&psig=AOvVaw2tUvuvVQWVQ6eV2z3wzicO&ust=1582730284990000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCLCX7_n_7OcCFQAAAAAdAAAAABAJ

 

 https://www.google.com/url?sa=i&url=https%3A%2F%2Fok.ru%2Fgroup51144192229451%2Ftopic%2F62846473887819&psig=AOvVaw2tUvuvVQWVQ6eV2z3wzicO&ust=1582730284990000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCLCX7_n_7OcCFQAAAAAdAAAAABAT


Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING