Ձիթողցոնց տուն-թանգարան
Հարուստ առևտրական ՝ Պետրոս Ձիթողցյանը, կառուցել է անվանի տունը 1872-ին:
Շենքի ճարտարապետը խելացի լուծում տվեց և տունը շաղախի վրա կառուցեց:
Ձիթողցոնց տուն-թանգարան, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։
1926 և 1988 թվականների երկրաշարժերի պատճառով շենքը չի կրել նույնիսկ փոքր վնասներ:
Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են XIX դարի 60-ական թվականներից մինչև XX դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։Ցուցադրությունն ընդգրկում է Ալեքսանդրապոլ քաղաքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի զարգացման պատմությունը 19-րդ դարի 30-ական թթ. մինչև 20-րդ դարի 20-ական թթ. ընկած ժամանակահատվածում։