01 Jun
01Jun

Գյումրու Սև բերդ

Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ էր հղել, որում ասվում էր. Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ։Սև բերդ (ամրոց) գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրաոլի պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1879 թվականների  ռուս թուրքական պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Ղարսը, Ղարսի բերդը դարձավ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի բերդը  դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվում է նաև առանձնացված պաշտպանական կառույցներ՝ հիմնական կառույցից հեռու՝ նախամատույցների վրա, որպեսզի թշնամու առաջին հարձակումը կարողանան կասեցնել։

Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է։ Առաջին       ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև «ղուլի» տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գեոսները, 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։ Պեղումներ իրականացրել է նաև  <Կումայրի> արգելոց-թանգարանի արշավախումբը։ Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր, սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Ամբողջ հարթավայրը՝ սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ, հոյակապ հնագիտական հուշարձան է, հիմնականում՝ դամբարանադաշտ։ Այս պատմական հուշարձանը վերջին ժամանակներում նաև սեփականաշնորհվել է։ Ժամանակին ռուսները բերդը հանձնել էին ՀՀնախարարությանը։ 2005-ին կառույցը պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը, իսկ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կառույցը վերավաճառվել է Բալասանյանների ընտանիքին։ Սեփականատերը Միսակ Բալասանյանն է, նպատակը՝ բերդը տուրիզմի կենտրոն դարձնելն է։

 

https://www.google.com/url?sa=i&url=https%3A%2F%2Fwww.aysor.am%2Fam%2Fnews%2F2017%2F11%2F13%2F%25D5%258D%25D6%2587-%25D5%25A2%25D5%25A5%25D6%2580%25D5%25A4%2F1337184&psig=AOvVaw2iZ8aVqcsR4S0bfBDTOdW1&ust=1582122043170000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCMDvooqm2-cCFQAAAAAdAAAAABAP

https://www.google.com/url?sa=i&url=https%3A%2F%2Fhy.wikipedia.org%2Fwiki%2F%25D5%258D%25D6%2587_%25D5%25A2%25D5%25A5%25D6%2580%25D5%25A4&psig=AOvVaw0d7TxzFuZqPoBR9nr9VrLm&ust=1582728197557000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCNCmm5P47OcCFQAAAAAdAAAAABAJ

https://www.google.com/url?sa=i&url=https%3A%2F%2Fonewaytour.com%2Fhy%2Fregular-daily-tours%2Fmarmashen-sev-berd-gyumri-siti-tur%2F&psig=AOvVaw0d7TxzFuZqPoBR9nr9VrLm&ust=1582728197557000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCNCmm5P47OcCFQAAAAAdAAAAABAO


Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING