29 Feb
29Feb

Սբ. Ամենափրկիչ եկեղեցի

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։Կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926թ.-ի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը ։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ Անտիկենց Թաթոսի հետ նա տարիներ շարունակ եղել է Գյումրվա Հառիճավանքի ընկերության գործոն անդամ, մասնակցել Արթիկի շրջանի Հառիճ գյուղի Իվանե և Զաքարե եղբայրների՝ XII դարի վանքի բարեկարգմանը, դպրոցի և աղբյուրի կառուցմանը:1882 թ.-ին Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։ Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց։ Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին:Զանգակատունը 1932 թ.-ին փորձել են քանդել տանկերով, իսկ հետո փորձել են պայթեցնել։ 1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է։Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988թ,-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։Ս. Ամենափրկիչ եկեղեցին երկար ժամանակ վերականգնել չէին թողնում։ Ուզում էին այն վերածել երկրաշարժի հուշարձանի։ Միայն 1995 թ.-ին եկեղեցին վերականգող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի և մեծն դիրիժոր Լորիս Ճգնավորյնի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից եկեղեցին վերականգելու թույլատրություն ստացան:Եկեղեցին վերականգնելիս վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու քարերը։Եկեղեցու վերականգման համար հանգանակություններ են կատարվել ժողովրդի կողմից։ Շինարարական աշխատանքները մի քանի անգամ նոր թափ են ստացել և ֆինանսների սակավության պատճառով կրկին կանգ առել։ 2002 թ.-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:2014 թ.-ին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ 2014թ. Հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրեցին գմբեթի և զանգակատան վրա:

https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fhy.wikipedia.org%2Fwiki%2F%25D5%258D%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D5%25A2_%25D4%25B1%25D5%25B4%25D5%25A5%25D5%25B6%25D5%25A1%25D6%2583%25D6%2580%25D5%25AF%25D5%25AB%25D5%25B9_%25D5%25A5%25D5%25AF%25D5%25A5%25D5%25B2%25D5%25A5%25D6%2581%25D5%25AB_(%25D4%25B3%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4%25D6%2580%25D5%25AB)&psig=AOvVaw3GnAQu79GDCCv9RfVA117E&ust=1583092886554000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCJj34NvG9-cCFQAAAAAdAAAAABAD

https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fhraparak.am%2Fpost%2F5a9006d9480c9236d46bf237&psig=AOvVaw3GnAQu79GDCCv9RfVA117E&ust=1583092886554000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCJj34NvG9-cCFQAAAAAdAAAAABAI

https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fwww.flickr.com%2Fphotos%2F147442219%40N02%2F39036838144&psig=AOvVaw3GnAQu79GDCCv9RfVA117E&ust=1583092886554000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCJj34NvG9-cCFQAAAAAdAAAAABAR


Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING