29 Feb
29Feb

                                                Մհեր Մկրտչյան թանգարան


Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով՝ թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ։Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ <<01-99>> ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։2007 թվականին թանգարանում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի կողմից թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը։Թանգարանային աշխատանքների զարգացման ճանապարհին ստեղծվել է «Համայնապատկան թանգարաններ» զբոսաշրջիկի ուղեցույցը։ Թանգարանում անցկացվում են թեմատիկ ցերեկույթներ, զեկուցումներ, ռեֆերատների ընթերցումներ, տարբեր ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։Գտնվում էԹանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց և Ռուսթավելու փողոցների հատման կետում, Ռուսթավելի 30 հասցեում։ 


https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fhy.wikipedia.org%2Fwiki%2F%25D5%2584%25D5%25B0%25D5%25A5%25D6%2580_%25D5%2584%25D5%25AF%25D6%2580%25D5%25BF%25D5%25B9%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6%25D5%25AB_%25D5%25A9%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A3%25D5%25A1%25D6%2580%25D5%25A1%25D5%25B6&psig=AOvVaw2esJglK5dObQHjedrSgBuL&ust=1583092512432000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCKDYwKvF9-cCFQAAAAAdAAAAABAJ

https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fwww.1tv.am%2Fhy%2Fvideo%2FAu-mus%25C3%25A9e-de-Mher-Mkrtchyan%2F98658&psig=AOvVaw2esJglK5dObQHjedrSgBuL&ust=1583092512432000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCKDYwKvF9-cCFQAAAAAdAAAAABAO

https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F702457406433117%2Fphotos%2F%25D5%25B4%25D5%25A5%25D6%2580-%25D5%25B4%25D5%25A1%25D5%25B6%25D5%25AF%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6-%25D5%25BF%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A3%25D5%25B8%25D5%25B6-%25D6%2586%25D5%25AB%25D5%25AC%25D5%25B4%25D5%25AB-%25D5%25AC%25D5%25A5%25D5%25A3%25D5%25A5%25D5%25B6%25D5%25A4%25D5%25A1%25D6%2580-%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B4%25D5%25B8%25D5%25BF%25D5%25A8-%25D5%25BF%25D5%25A5%25D5%25BD%25D5%25A1%25D6%2580%25D5%25A1%25D5%25B6-%25D5%25B4%25D5%25B0%25D5%25A5%25D6%2580-%25D5%25B4%25D5%25AF%25D6%2580%25D5%25BF%25D5%25B9%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6%25D5%25AB-%25D5%25BF%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6-%25D5%25A9%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A3%25D5%25A1%25D6%2580%25D5%25A1%25D5%25B6%2F702485559763635%2F&psig=AOvVaw2esJglK5dObQHjedrSgBuL&ust=1583092512432000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCKDYwKvF9-cCFQAAAAAdAAAAABAT


 

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING