29 Feb
29Feb

                                                           Մայր Հայաստան հուշահամալիր


Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը` 22 մետր, սրինը` 11 մետր։ Պատվանդանը, ի հակադրություն արտաքին սառը, ուղղանկյուն ձևերի, ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է և իր մանրամասներով հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե Տաճարը։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆոֆ։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։Հաղթանակի հուշահամալիրի ճարտարապետական և քանդակագործական մասերը համարժեք են և ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն ու իմաստավորում։ Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվարձանի լավագույն նմուշներին։ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը ԱՊՀ-ում հանրապետական, ազգային նշանակության միակ զինվորական թանգարանն է։ Այն ԽՍՀՄ տարածքում գործող միակ թանգարան է, որտեղ գտնվում են ոչ թե պատերազմի կոնկրետ ժամանակահատվածի, կոնկրետ գործողության կամ առանձին ճակատին վերաբերող ցուցանմուշներ, այլև թանգարանն այցելուներին տեղեկատվություն է տրամադրում Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, մարշալների, գեներալների, հերոսների և հասարակ զինվորների մասին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի։Գաղափարական ընդհանուր մտահղացման մաս են կազմում նաև <<Անհայտ զինվորի գերեզմանը>>, դեպի այն տանող «Հերոսների պուրակը», ինչպես նաև մարշալ Բաղրամյանին և ռուս սահմանապահներին նվիրված ծառուղիները։2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ աղջիկ երեխայի միջազգային տոնը, Մայր Հայաստան արձանի լուսավորությունը փոխվեց, դառնալով կարմիր։ Դա տեղի ունեցավ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին դեմ նույն օրը մեկնարկած «Բավական է» սոցիալական արշավի շրջանակում։Հուշարձանի ընտրությունը պայմանավորված էր մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին, այն երկրի ամենաբարձր արձանն է և տեսանելի է քաղաքի շատ հատվածներից։ Մայր Հայաստանը ոչ միայն ռազմական խորհուրդ կրող արձան է, այլ նաև հայ կնոջ հավաքական կերպարն է, ինչն այն դարձնում է հարմար հարթակ՝ աղջիկ երեխայի և ընդհանրապես հասարակության մեջ կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի մասին բարձրաձայնելու համար։ Միջոցառման օրը արձանի լուսավորությունն անջատվել էր։ Այնուհետև հատուկ տեխնիկայի կիրառմամբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով։ Այս գույնն ասոցացվում է տագնապի կամ կանգ նշանի գույնի հետ և անմիջապես գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանի պատվանդանի վրա պրոյեկցիայի միջոցով հեռարձակվում էին արշավի հիմնական ուղերձները։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մայր Հայաստան հուշարձանի մոտից իր դստեր հետ ուղիղ կապով դիմեց իր հետևորդներին՝ խոսելով արշավի կարևորության մասին:

https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fhy.wikipedia.org%2Fwiki%2F%25D5%2584%25D5%25A1%25D5%25B5%25D6%2580_%25D5%2580%25D5%25A1%25D5%25B5%25D5%25A1%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25B0%25D5%25B8%25D6%2582%25D5%25B7%25D5%25A1%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B4%25D5%25A1%25D5%25AC%25D5%25AB%25D6%2580&psig=AOvVaw39quihtXlBinVeSKOPhxJe&ust=1583091161082000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCLiVoorD9-cCFQAAAAAdAAAAABAD

https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fhy.wikipedia.org%2Fwiki%2F%25D5%258A%25D5%25A1%25D5%25BF%25D5%25AF%25D5%25A5%25D6%2580%3AMother_Armeia_2007.jpg&psig=AOvVaw39quihtXlBinVeSKOPhxJe&ust=1583091161082000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCLiVoorD9-cCFQAAAAAdAAAAABAJ

https://www.google.am/url?sa=i&url=https%3A%2F%2Fhy.advisor.travel%2Fpoi%2FMayr-Hayastan-howshahamalir-5346&psig=AOvVaw39quihtXlBinVeSKOPhxJe&ust=1583091161082000&source=images&cd=vfe&ved=0CA0QjhxqFwoTCLiVoorD9-cCFQAAAAAdAAAAABAN





Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING